«Total Production»-ը ներկայացնում է աշխարհահռչակ ռոք-բլյուզ երաժիշտ Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին նվիրված բացառիկ համերգ Երևանում։ Վլադիմիր Ավետիսյանը և D’Black Blues Orchestra-ն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ կներկայացնեն անվանի երաժշտի ճանաչված երգերը սիրո, ազատության և երջանկության մասին։ Համերգը տեղի կունենա փետրվարի 14-ին Մարզահամերգային համալիրում։