Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ն Թուրքիային հորդորում է ընդունել սիրիացի միգրանտներին

ԵՄ-ն Թուրքիային հորդորում է ընդունել սիրիացի միգրանտներին
08.02.2016 | 23:11

ԵՄ պաշտոնյաները Թուրքիային կոչ են արել ընդունել սիրիացի տասնյակ հազարավոր միգրանտների: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Եվրամիությունը ապահովել է պայմանները, որոնք թույլ կտան Թուրքիային կիրառել անհրաժեշտ գործիքները՝ ապաստան խնդրող մարդկանց ընդունելու համար: 35 հազար մարդ Հալեպի մոտակայքում սիրիական բանակի ռազմական գործողություններից փրկվելու ճանապարհը համարում է Թուրքիայի աջակցությունը:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ