Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երկու հանրապետականներ հրաժարվեցին ԱՄՆ նախագահի ընտրապայքարից

Երկու հանրապետականներ հրաժարվեցին ԱՄՆ նախագահի ընտրապայքարից
11.02.2016 | 23:25

Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչ՝ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին և Hewlett-Packard-ի նախկին ղեկավար Կարլի Ֆիորինան, հրաժարվել են ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից, երբ Նյու Հեմփշիրում տեղի ներկուսակցական ընտրություններում Քրիս Քրիստին զբաղեցրեց վեցերորդ, իսկ Կարլի Ֆիորինան՝ յոթերորդ տեղը։ Նյու Հեմփշիրում նախնական ընտրություններում հանրապետականներից հաղթել է Դոնալդ Թրամփը, դեմոկրատներից՝ սենատոր Բերնի Սանդերսը՝ առաջ անցնելով նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։ ԱՄՆ նախագահի ընտրությունները 2016-ի նոյեմբերի 8-ին են։

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ