Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը տագնապում է

ԱՄՆ-ը տագնապում է
11.02.2016 | 23:37

ԱՄՆ Ազգային հետախուզությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը http://www.1in.am/1837530.html գլոբալ սպառնալիքների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Զեկույցում նշվում է, որ «Բաքվի կողմից կայուն ռազմական ներուժի կուտակումն Ադրբեջանում տնտեսական վատթարացող պայմանների հետ մեկտեղ մեծացնում է 2016 թ. հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից հրապարակայնորեն հրաժարվելու, ինչպես նաև Հայաստանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքից հրաժարվելու ցանկության բացակայությունը շարունակելու է բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը»:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ