Բեռլինի 66-րդ կինոփառատոնի բացման արարողությանը կարմիր գորգով են անցել կինոաշխարհի ամենահայտնի ու տաղանդավոր ներկայացուցիչներից մի քանիսը՝ Ջորջ Քլունին, Քոեն եղբայրները, Մերիլ Սթրիփը, Թիլդա Սուինթոնը, այլք: Կարմիր գորգով անցած կանանցից առանձնանում էր Ջորջ Քլունիի կինը` Ամալ Ալամուդինը, իր շլացուցիչ տեսքով: Սևահեր գեղեցկուհին ընտրել է էլեգանտ, նրբագեղ կազմվածքն ընդգծող երկարափեշ զգեստ, որը զարդարել է իր անդիմադրելի ժպիտով։