ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ազնավուրը CNN-ի եթերում

Ազնավուրը CNN-ի եթերում
16.02.2016 | 11:29

Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին և անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման խնդրին։ CNN-ի լրագրողը հիշեցրել է Ազնավուրին, որ նա 2015-ին Հայաստանում է եղել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու համար, և ասել է, որ իր համար կարևոր չէ, թե մարդիկ պատրաստ են օգտագործել «ցեղասպանություն» բառը, թե ոչ, կարևորը ճանաչելն է, ինչ տեղի է ունեցել։ «Դուք միանգամայն իրավացի եք: Բոլորը՝ ֆրանսիացիները ճանաչել են, գերմանացիները հիանալի են դա արել, ինչո՞ւ թուրքերը՝ ոչ: Ոչ ոք երբեք չի հարցրել թուրքերին՝ ինչո՞ւ դուք սպանեցիք հայերին, ո՞րն էր պատճառը, կրո՞նը՝ ես չեմ հավատում, ես կարդացել եմ Ղուրանը, որ հասկանամ, թե արդյո՞ք այդտեղ մի բան կա, բայց այնտեղ ոչինչ չկա, հետևաբար՝ դա կրոնական հարց չէր»,- ասել է Ազնավուրը։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ է նշանակում հայ լինել, շանսոնիեն պատասխանել է. «Ֆրանսիացի լինելն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան հայ լինելը, բայց ես հայ եմ, և չեմ պատրաստվում ժխտել, դա սարսափելի կլիներ: Ես չեմ սիրում, երբ մարդիկ թաքցնում են ինչ-որ բան, որովհետև վախենում են, որ իրենց ինչ-որ տեղ լավ չեն ընդունի»: Լրագրողը հարցրել է, թե ինչ ծրագրեր ունի, Ազնավուրը պատասխանել է, որ երգ է պատրաստվում գրել ներգաղթյալների մասին: «Ինչո՞ւ մերժել մարդկանց գալ և ֆրանսիացի լինել: Երբ մենք խոսում ենք ֆրանսիացի նկարիչների մասին, նրանցից շատերը ֆրանսիացի չեն, ես ֆրանսիացի չեմ և շատ շատերը: Դա է Ֆրանսիան: Նրանք իրենց հետ մի բան են բերում, նրանք շատ բաներ ունեն մեզ սովորեցնելու»,- ասել է նա: CNN-ի լրագրողը փորձել է հետաքրքրվել նաև շանսոնիեի հաջողությունից, Ազնավուրն ասել է, որ ի դժբախտություն իրեն քննադատողների՝ ինքը հաջողություն ունեցավ:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ