Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանն իրեն Պուտինի տեղն է դրել

Էրդողանն իրեն Պուտինի տեղն է դրել
22.02.2016 | 08:26

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը իրավունք ունի գործողություններ իրականացնել ահաբեկիչների դեմ ոչ միայն Սիրիայում, այլև ցանկացած այլ վայրում, որտեղ գոյություն ունի ահաբեկչության իրական սպառնալիք՝ հայտնում է Hurriyet-ը: Նա կարծում է, որ «չի կարելի խոսել այն պետության ինքնիշխանության իրավունքի խախտման մասին, որը չի կարողանում ինքնուրույն ապահովել իր տարածքային ամբողջականությունը»: Մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի իշխանություններին կոչ էր արել իրենց անվերապահ աջակցել Սիրիայի քրդերի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ