Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրովն ու Քերին հեռախոսել են

Լավրովն ու Քերին հեռախոսել են
22.02.2016 | 08:32

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով շարունակել են համաձայնեցնել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանները։ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահներ, շարունակել են համաձայնեցնել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանները՝ բացառությամբ ՄԱԿ-ի Անվտանգության կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների դեմ գործողությունները։

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ