Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բեռլինը և Փարիզը Կիևից քաղաքական կայունություն են ակնկալում

Բեռլինը և Փարիզը Կիևից քաղաքական կայունություն են ակնկալում
23.02.2016 | 14:17

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները հորդորում են ՈՒկրաինային հաղթահարել քաղաքական անկայունությունը և անհրաժեշտ բարեփոխումներ անել տնտեսությունը վերականգնելու համար, հետևել Մինսկի խաղաղության համաձայնագրին: ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հույս է հայտնել, որ Արևմուտքը կստիպի Ռուսաստանին հետևել Մինսկի համաձայնագրին: Երեկ նաև հեռախոսել են ԱՄՆ-ի և ՌԴ նախագահները: Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինին հորդորել է հետևել հրադադարի ռեժիմին, թույլ տալ ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելությանը մուտք գործել հակամարտության գոտի:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ