Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Էրդողան, դու նախագահ չես դառնալու»

«Էրդողան, դու նախագահ չես դառնալու»
24.02.2016 | 13:59

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում տիրող քաոսի ու արյունահեղությունների գլխավոր մեղավոր է համարել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ «Դեռ հունիսի 7-ի ընտրություններին, երբ հայտնի դարձավ, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարող միանձնյա կառավարություն կազմել, Էրդողանը հայտարարեց, թե ժողովուրդն ընտրեց քաոսի ուղին։ Դրանից հետո Էրդողանը հենց քաոսի վերածեց Թուրքիան։ Էրդողանը ցանկանում է ժողովրդի արյան ու արցունքի գնով նախագահ դառնալ։ Դու նախագահ չես դառնա, դու խեղդվելու ես ժողովրդի արյան մեջ»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ