2016-ին ամենաշատ «Օսկար» մրցանակի է արժանացել «Խելագար Մաքսը. ցասման ուղին» ֆիլմը: Ջորջ Միլերի ֆիլմը ստացավ 6 մրցանակ՝ «Հագուստի լավագույն դիզայն», «Լավագույն գրիմ և վարսահարդարում», «Լավագույն բեմադրող նկարիչ», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ձայնի մոնտաժ», «Լավագույն ձայնի համակցում» անվանակարգերում։ Ֆիլմը հավակնում էր 10 «Օսկարի»: «Փրկվածը» ֆիլմը, ներկայացված էր 12 անվանակարգերում, հաղթել է երեքում («Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր»):