ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը բժիշկները շարունակում են գնահատել միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոստի»-ն: Ըստ վերջին տեղեկությունների` դերասանի ջերմությունը երեկ երեկոյան եղել է 36,2, առավոտյան՝ 36,3 աստիճան:
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին: Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից հայտնել էին, որ նա պառկած է սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում: Մարտի 7-ին Ջիգարխանյանը տեղափոխվել էր ընդհանուր հիվանդասենյակ: