Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
10.03.2016 | 09:05

CBS News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ներկայիս պատժամիջոցները։ Փաստաթուղթը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Մարկ Նոլերը։ Օբաման հայտարարել է. «Չնայած իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի ապահովման նպատակով ձեռք բերված պատմական պայմանավորվածությանը՝ Իրանի կառավարության մի շարք գործողություններ ու քաղաքական միջոցներ շարունակում են անսովոր ու արտասովոր սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար։
Այդ պատճառով էլ 1995-ի մարտի 15-ին (Իրանի հանդեպ) սահմանված ազգային արտակարգ դրության ռեժիմը պետք է շարունակվի նաև 2016 թվականի մարտի 15-ից հետո»։

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ