ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան

Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան
10.03.2016 | 15:52

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վաղը՝ մարտի 11-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տաղանդաշատ դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը (Գերմանիա) կկատարի Սեն Սանսի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը: Երկրորդ բաժնում կհնչի Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան: Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլլոն:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ