ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մոսկվայում բացվել է «Հայաստան. լինելության լեգենդներ» ցուցահանդեսը

Մոսկվայում բացվել է «Հայաստան. լինելության լեգենդներ» ցուցահանդեսը
11.03.2016 | 13:54

ՌԴ և Հայաստանի մշակույթի նախարարներ Վլադիմիր Մեդինսկին և Հասմիկ Պողոսյանը Ռուսաստանի պատմության պետական թանգարանում ներկա են գտնվել «Հայաստան. լինելության լեգենդներ» ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են 160 եզակի ցուցանմուշներ 3 թանգարաններից` Հայաստանի պատմության թանգարանից, Սուրբ Էջմիածնի թանգարաններից և Մատենադարանից: «Այն փաստը, որ 160 եզակի ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են հայկական պետության զարգացման բոլոր փուլերը, ցուցադրվում են այստեղ, հոյակապ է»,- ասել է ՌԴ մշակույթի նախարարը: Հասմիկ Պողոսյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել ՌԴ պատմության թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինին: Ցուցադրության ներկայացված հնագույն իրերի թվում են ՈՒրարտուի հուշարձանները` սեպագիր արձանագրություններ, աստվածների բրոնզե արձանիկներ, կերամիկական իրեր, զինատեսակներ: Հայոց պատմության Հելլենիստական շրջանը ներկայացված է մ.թ.ա. 4-2-րդ դարերի կոթողներով, որոնց թվում է Աֆրոդիտե աստվածուհու մարմարե արձանը: Հայաստանի պատմության թանգարանը տրամադրել է ժամանակակից Հայաստանում հայտնաբերված գտածոներ` ծիսակարգային սափորներ, կենդանակերպ կավե անոթներ ու քանդակներ:

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ