ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վարպետաց դասեր՝ Ստեփանակերտում

Վարպետաց դասեր՝ Ստեփանակերտում
13.03.2016 | 13:39

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարադական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ օրերս մեկնարկեց «Վարպետաց դասեր մարզերում» նախագիծը: Մեկնարկը տրվեց ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջում: Դասը վարեց դասական պարի մասնագետ Անի Ահարոնյանը:

Տեղեկացնենք, որ նախագծի նպատակն է խթանել ազգային երկխոսությունն ու շփումը պարի լեզվով, ծանոթացնել մասնագիտական տարբեր մոտեցումներին, հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման համար և ապահովել ՀՀ մարզերի և Արցախի ներգրավվածությունը մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին: Նախագծի մեկնարկային օրվա ընթացքում տեղի մասնագետների հետ քննարկվեցին տարատեսակ հարցեր, և ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի նախագահ Ա. Սարգսյանը և Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջի տնօրեն Ս. Զաքարյանը ձեռք բերեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության մասին:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ