Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանն է, այցելել է Հունաստանի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ճամբար։ Նա եղել է Աթենքի քաղաքային տարածքում ներառված Պիրեյ քաղաքի ճամբարում, որտեղ վրաններում ժամանակավոր ապաստան է գտել 4000-ից ավելի սիրիացի։ Դերասանուհին զրուցել է, լուսանկարվել փախստականների հետ, խնդրել չհուսալքվել և ուժերը տեղը պահել: Նա հանդիպել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ` քննարկելու փախստականների ճգնաժամը: Օրեր առաջ Ջոլին այցելել էր Լիբանանի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ճամբարը, որտեղ հորդառատ անձրևի տակ ասուլիս էր տվել: