Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում աշխատանքները քննարկելու համար՜ տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. Կողմնակից են ռուսական խաղաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:
Մենք ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը։ Աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ուսումնասիրելու վերջին զարգացումների պայմաններն ու հետևանքները։
Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը՝ Յուրի Խաչատուրովի որդին, հրաժարական է տվել։
Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրված զինադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա, Twtter-ի էջում գրել է ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնը՝ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ անելով անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ -ի հետ՝ այդ հարցերի լուծման համար։
Ռուսաստանը փակ քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունը, որով նոյեմբերի 10-ից հաստատվում է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում, շոկային նշանակություն ունեցավ մեր հասարակության համար։
Ռուսական պատվիրակությունը պատրաստվում է նոյեմբերի 13-ին Թուրքիա այցելել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը. Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից, գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող միասնական կենտրոն ստեղծելու մասին, նոյեմբերի 11-ի երեկոյան հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...