-
25.10.2020|
21:03
Կիևում ՀՀ դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով զոհված զինվորների հիշատակին:՝ Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և լուսանկար հրապարակել:
-
25.10.2020|
21:02
Աջարիայի հայերն Արցախին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:
-
25.10.2020|
21:01
Զոհվել է եզդի հոգեւորական շեյխ Մրազ Քալոյանը։՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը։
-
-
25.10.2020|
20:58
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, ում վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել՝ ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
-
25.10.2020|
20:56
Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է՝ գրել է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
-
25.10.2020|
20:54
Ըստ հետախուզական տվյալների ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները իրենցից խլում են ոչ միայն անձնագրերը, այլև հեռախոսները, գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
25.10.2020|
20:53
Բեռլինում մի խումբ հայեր ավտոշարասյունով անցել են Բեռլինի փողոցներով՝ հաջակցություն Հայաստանին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ավտոշարասյունը Հոլոքոստի հուշահամալիրի և Բրանդենբուրգի դարպասի մոտով շարժվել է դեպի Հաղթանակի սյունը:
-
25.10.2020|
20:52
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ, հայտնում են ԱԳՆ-ից:
-
25.10.2020|
20:44
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը: