Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների եւ ազատամարտիկների հետ:
Պաշտպանության նախարարի ԱՄՆ-ում արած հայտարարությունը կարծես այնքան էլ «Իմ քայլ» խմբակցության անդամների սրտով չէ։ Հիշեցնենք, թե ինչ հայտարարեց Դավիթ Տոնոյանը։
Եվրոպական Միությունը վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու գործընթացում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս շատ կարևոր է ճիշտ տերմինաբանությունը, իսկ ճիշտը հետևյալն է՝ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն»` ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Արցախում գտնվող՝ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, ՊՆ նախարար Կարեն Աբրահամյանի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր, ինչպես արդեն հայտնի է, աշխատանքային այցով Ավստրիայի հանրապետությունում է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ոչ շատ բան, չնայած հանդիպման, այսպես ասած, պաշտոնական լինելուն, որի միակ ակնառու ցուցիչը Զոհրաբ Մնացականյանի` «մթության քողի տակ» այցն էր Մոսկվա, ինչն էլ շատ բան է ասում, եթե ոչ ամեն ինչ:
Մարտի 19-ին հանրության առաջ բազմաժամյա հայտարարություններով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ դեպքում պետության ղեկավարի ելույթը, այն էլ հասարակությանը չափազանց հուզող օրակարգով, կլիներ ուսումնասիրության ու մանրակրկիտ վերլուծության առարկա։
Այսօր Նիկոլ Փաշինյանը ավելի քան չորս ժամ ասուլիս տվեց։ Բազմաթիվ խնդիրներով լեցուն այս երկրում վարչապետն այդքան ազատ ժամանա՞կ ունի։ Սա այն դեպքում, երբ ամեն վայրկյան ցանկացած հարցի մասին գրում է իր ֆեյսբուքյան էջում, լայվ մտնում ու շատ հաճախ տարբեր միջոցառումների ժամանակ պատասխանում լրագրողների հարցերին։
Մեզ համար անկախ պետականությունը գերագույն արժեք է` Tert.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Արցախը պետք է դրվի Ռուսաստանի մանդատի ներքո:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...