Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արայիկ Հարությունյանը, իր անսպասելի հրաժարականի պատճառները պարզաբանելու նպատակով հրավիրած ասուլիսում հավաստիացրեց, որ իր որոշումը վերջին օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցերի հետ կապ չունի:
Եթե համեմատենք հայաստանյան իրողությունների քրոնիկան և Արցախի վերջին զարգացումները, ակնհայտ է, որ հայկական երկրորդ պետության մեջ գործընթացները տրամաբանորեն կարճ տևեցին, ու դա ամենաէականն էր:
Արցախ-ԼՂՀ-ի հարցով ներերևանյան բանավեճում ո՞վ և ինչու՞մ է ճիշտ: Մի նյութի շրջանակում հազիվ թե հնարավոր է ընդգրկել 1992-97 թթ. բանակցությունների բոլոր նրբությունները, երբ, ըստ էության, դրվում էին ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում բանակցությունների այսօրվա ձևաչափի հիմքերը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների և պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով Լեռնային Ղարաբաղում չորրորդ օրն ընթացող բողոքի ակցիաներին ֆեյբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել ցույցերը և հնարավորություն տալ իշխանություններին իրագործել պայմանավորվածությունները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է Ստեփանակերտում բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպմանը քննարկվել են հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպին վերաբերող հարցեր։
Մայիսի 27-ից հունիսի 2-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:
Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկն արգելափակած ցուցարարներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ հունիսի 1-ի երեկոյան ԱԱԾ ծառայողների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո պահանջելով ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի, իրավապահ մարմինների միջին օղակի մի շարք պատասխանատուների հրաժարականը։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...