Արցախի հանրապետության արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ ԱՀ սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքին, որի ընթացքում համազարկային հրթիռային կայանքներ էին կիրառվել:
Այնպես չէր, որ անակնկալ էր, ոչ ոք այդ մասին չէր մտածել ու չէր խոսել, բայց կար, աղոտ հույս կար, որ ողջամտությունը, իրավիճակի սթափ գնահատականը, արդյունքների ու հետևանքների ըմբռնումը գոնե Արցախում կգերիշխեն: Ոչ:
Հուլիսի 19-29-ին Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են: Նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ` Ազգային ժողովում: Ոչ թե 5, այլ` 3 տարով: Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020-ը սահմանվել է անցումային շրջան:
«Ազատ հայրենիք» կուսակցությունը հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարում կքննարկի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Հուլիսի 19- 29-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս անգամ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովում:
ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը ասուլիսում ասել է, որ վերջին երկու տարիներին հայաստանյան հնագետները, կենսաբանների միջազգային խմբի հետ, շատ ուշագրավ ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքները հրապարակվել են միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներից մեկում.
Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը երկարամյա անբասիր ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու կապակցությամբ ԱԻՆ փրկարար ծառայության «Անբասիր ծառայության համար 10 տարի» 3-րդ աստիճանի, «Անբասիր ծառայության համար 15 տարի» 2-րդ աստիճանի և «Անբասիր ծառայության համար 20 տարի» 1-ին աստիճանի մեդալներ շնորհեց համակարգի 42 աշխատակցի:
Անցած տարվա ապրիլին Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումներ եղան, որոնց հետևանքով զոհվեց 200 (որոշ տվյալներով՝ նույնիսկ 2 հազար) մարդ: Մարտերը հաջողվեց դադարեցնել միջազգային ճնշման շնորհիվ, սահմանի նշանակալից փոփոխություն չեղավ:
Հունիսի 29-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Պրահայում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...