Իրանի ՊՆ նախարար Հոսեյն Դեհքանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Պն նախարար Զաքիր Հասանովի հետ՝ քննարկելու վերջին զարգացումները Ղարաբաղում՝ հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին:
Վրաստանը պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնի՝ օգնելու դադարեցնել դիմակայությունը Լեռնային Ղարաբաղում՝ հայտարարել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:
Ղարաբաղյան հակամարտությունը հատուկ վտանգ է ներկայացնում և Վրաստանի ու տարածաշրջանի վրա ազդելու պոտենցիալ ունի՝ Թբիլիսիիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Հայաստանը կրկին քնում-արթնանում է Ղարաբաղով: Լուրը մեկեն մաքրեց հայոց վրա նստած բոլոր կարգի բացասական, իրար չընդունելու-ատելու թուխպերը, վեր հանեց հայոց իրական ոգին:
Առաջին գծում վիրավորված մեր զինվորների կյանքի համար պայքարող ԼՂՀ-ի բժիշկները մենակ չեն։ ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով խոստացել էր երբեք չթողնել Ղարաբաղը, երեք օր է` Ստեփանակերտում է իր բուժանձնակազմով։
Հայաստանի քաղաքական դաշտը դրսևորում է բարձր քաղաքացիական և պետական մտածողություն։ ԱԺ քաղաքական ուժերը, այդ թվում` արմատական ընդդիմության համարում ունեցող ՀԱԿ-ը, որոշել են այս լարված իրավիճակում իշխանություններին չքննադատել։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...