Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Յուրաքանչյուրն ինքը պետք է իր խոսքը վերահսկի»

«Յուրաքանչյուրն ինքը պետք է իր խոսքը վերահսկի»
05.04.2016 | 01:21

Ադրբեջանի կողմից շփման գոտում ծանր զինտեխնիկայի կիրառմամբ հրադադարի վերսկսման հետևանքով Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ և ԱԺ պատգամավորներ առաջնային են համարում Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը։ Որքանով է հարցն այսօր արդիական՝ հարցրինք ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ։

-Կարծում եմ՝ այս պահին պետք է քննարկենք բոլոր առաջարկները, ընտրենք դրանցում եղած ռացիոնալ հատիկները։ Յուրաքանչյուր քայլ ժամանակին իրականացնելով, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ դա ռազմավարական խնդիր է, որը գտնվում է մեր պետության ղեկավարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ նախագահ, գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանն օրերս պատկան մարմինների, ԱԱԽ անդամների մասնակցությամբ քննարկել է բոլոր քայլերն ու անհրաժեշտ գործողությունները։ Այս պահին նախնական քայլերի վերաբերյալ առաջնահերթ հանձնարարականներ են տրված։ Հիշում եք՝ ժամանակին ՀՀ նախագահը, անդրադառնալով այդ թեմային, նշել է այն իրավիճակն ու պարագան, որի դեպքում մենք այդ քայլը տեղին կհամարենք։
-Երեկ ԱԺ պատգամավորները, համոզված եմ, անհանգստությունից և մտահոգությունից ելնելով, իրենց ելույթներում առաջարկներ էին ներկայացնում, որոնք ազգային անվտանգության բաղադրիչներ էին պարունակում իրենց մեջ։ Ավելորդ անգամ չեմ ցանկանում դրանք հիշատակել, սակայն ուզում եմ հասկանալ՝ չի՞ կարելի արդյոք ներքին հրամանագրով կամ մեկ այլ ձևով նման ելույթներն արգելել և այդ առաջարկները քննարկել փակ քննարկումներում։
-Համաձայն եմ Ձեզ հետ, բաց քննարկումների ժամանակ մենք պետք է լինենք խոհեմ և զգուշավոր։ Պետք է մեր առաջարկներն այնպես ներկայացնենք, որ օգտակարության գործոնը բարձր լինի և վնաս չհասցնի։ Հատկապես հիմա, երբ միջազգային հանրության, մեր հարևան երկրների, ինչպես նաև հակառակորդ երկրի ուշադրության կենտրոնում են թե՛ մեր անցուդարձը, թե՛ յուրաքանչյուր բառը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ինքը պետք է իր խոսքը վերահսկի։ Այնուամենայնիվ, ես կմիանամ Ձեր կոչին, այն տեղին եմ համարում և այդ նույն առաջարկը ցանկանում եմ անել ավելի լայն լսարանի՝ սոցցանցերի և լրատվամիջոցների համար։


Ճեպազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ