Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Կարծում եմ՝ Էրդողանը պատմություն չի կարդում». Սերժ Թանկյան

«Կարծում եմ՝ Էրդողանը պատմություն չի կարդում». Սերժ Թանկյան
05.04.2016 | 13:24

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել.

«Կարծում եմ՝ Էրդողանը պատմություն չի կարդում: Ղարաբաղը պատմականորեն պատկանում է հայերին, Ստալինը այն Ադրբեջանին էր տվել: Եվ Սերժ Թանկյանն ասում՝ Արևելյան Թուրքիան մի օր վերադառնալու է իր օրինական տերերին: Այս տղան պարզապես ապուշ է, և նրա կողքին կանգնողները կամ նրան աջակցողները ևս ապուշ են»:

Դիտվել է՝ 3483

Մեկնաբանություններ