ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հնագետներն Իսրայելում ապակու արտադրման 1600–ամյա հնության կենտրոն են հայտնաբերել

Հնագետներն Իսրայելում ապակու արտադրման 1600–ամյա հնության կենտրոն են հայտնաբերել
12.04.2016 | 12:13

Հռոմեական կայսրության վերջին տարիներին ապակու արդյունաբերական արտադրության խոշորագույն կենտրոն է գործել Իսրայելում՝ վկայում են ապակու հալեցման վառարանների ավերակները, որոնք իսրայելցի հնագետները հայտնաբերել են Քարմել լեռան մոտակայքում: «Այդ վառարանները ավելի քան 1600 տարեկան են, Իսրայելի տարածքում Հռոմեական կայսրության ուշ ժամանակաշրջանում գտնվել է հնագույն աշխարհի հզոր կենտրոններից մեկը, որտեղ ապակի է արտադրվել», - ասվում է Իսրայելի Հնությունների վարչության հայտարարության մեջ: Հնագետների հայտնաբերած վառարանները բաղկացած են եղել երկու խցիկից. առաջինում խառնում էին վառելիքը, երկրորդում` ծովային ավազն ու նատրիումի սուլֆատը: Աղն ու ավազը մեկ շաբաթ հալվում էին 1200 աստիճան ջերմության ներքո և վերածվում ապակու: Սառեցնելուց հետո մինչև 10 տոննա կշռող ապակու կտորները հատվում էին և կտորներով վաճառում էին արհեստավորներին, որ տարբեր իրեր էին պատրաստում:

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ