Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Պեկին

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Պեկին
15.04.2016 | 10:33

Արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանն ապրիլի 15-ին երկօրյա այցով կմեկնի Պեկին։ Չինաստանի մայրաքաղաքում նա հանդիպումներ կունենա Չինաստանի արտգործնախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ: Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ