Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դամասկոսի և ընդդիմության ուղիղ բանակցությունները դեռ անհնար են

Դամասկոսի և ընդդիմության ուղիղ բանակցությունները դեռ անհնար են
16.04.2016 | 03:39

Սիրիական կառավարության և ընդդիմության ուղիղ բանակցություններ ժնևյան ռաունդում չեն լինի՝ ասել է Սիրիայի տեղեկատվության հարցերով նախարար Օմրամ Ալ-Զոուբին։ «ՈՒղղակի բանակցություններ չեն լինի, ընդդիմության պատվիրակությունը մինչ օրս արտահայտում է սաուդյան և թուրքական կողմերի կարծիքը, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շահերը, իսկ նրանց նպատակը սիրիական պետության կործանումն է»,- ասել է Ալ-Զոուբին։

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ