Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիան ու Իրանը տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով կարևոր երկրներ են

Թուրքիան ու Իրանը տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով կարևոր երկրներ են
16.04.2016 | 20:03

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։
Հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան ու Իրանը տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով կարևոր երկրներ են։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ Թուրքիան ու Իրանը համատեղ ջանքեր գործադրեն տարածաշրջանը ցնցած ահաբեկչության դեմ պայքարում ու դանավաբանական հարցերում, որոնք կապված են առկա հումանիտար ճգնաժամերի հետ։ Մեր երկրները պետք է առաջնահերթ ջանքեր գործադրեն գլխավորապես Իրաքում ու Սիրիայում թափվող արյունահոսությունը կասեցնելու ու ճգնաժամերի կարգավորման հարցերում»։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ