Անօդաչուն հարվածել է կիրակի Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վայրէջք կատարող British Airways ավիաընկերության ինքնաթիռին՝ հայտնում է BBC-ին: Ժնևից ժամանած Airbus A320-ը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել: Ինքնաթիռում եղել է 132 ուղևոր: Ինքնաթիռի հրամանատարը Լոնդոնի ոստիկանությանը հայտնել է, որ անօդաչուին նման օբյեկտը հարվածել է ինքնաթիռի դիմացի մասին: Ոստիկանությունը դեպքի հետաքննություն է սկսել: Առայժմ ոչ մի ձերբակալության մասին չի հաղորդվում: British Airways-ի ինժեներները մանրամասն ուսումնասիրել են ինքնաթիռի կորպուսը և թույլ են տվել հետագա շահագործումը՝ որևէ լուրջ վնասվածք չհայտնաբերելով: