Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանի արտգործնախարարը կմեկնի Բաքու

Իրանի արտգործնախարարը կմեկնի Բաքու
19.04.2016 | 14:32

Trend-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցելու է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը Բաքվում անցկացվելու է ապրիլի 25-27-ին: Այցի շրջանակներում ծրագրված են Իրանի արտգործնախարարի երկկողմ հանդիպումները Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Ֆորումի աշխատանքի երեք օրվա ընթացքում կանցկացվի մոտ 30 նստաշրջան: Ավելի վաղ հաղորդվել է, որ հաջորդ շաբաթ Բաքու է մեկնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ