Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ապրիլի 24-ին «Սանիթեքը» կաշխատի 24-ժամյա ռեժիմով

Ապրիլի 24-ին «Սանիթեքը» կաշխատի 24-ժամյա ռեժիմով
23.04.2016 | 11:29

Ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու համար: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության մոտ 100 աշխատակիցներ՝ 47 մաքրուհիներ և 48 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն են 24 ժամ:

Աննախադեպ թվով այցելությունների հանգամանքով պայմանավորված այսօր արդեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղադրված են թվով 110 աղբամաններ ՝ 100 և 240 լիտր տարողությամբ: Աղբամանների նման քանակն ու տարողունակությունը հաշվարկված են մարդկանց մեծ հոսքի պարագայում աղբահանության պատշաճ կազմակերպման համար: Միաժամանակ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքից աղբը տեղափոխվելու է 4 աղբատար մեքենաներով, որոնք ևս աշխատելու են շուրջօրյա:
Նշենք նաև, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու նաև մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում: Ընկերությունն ակնկալում է Երևանի բնակիչների համագործակցությունը և հորդորում է սանիտարական մաքրման հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության շուրջօրյա թեժ գծին՝ 8090 հեռախոսահամարով:

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ