Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Անջեյ Կասպշիկը տեղեկացվում է շփման գծում իրավիճակի մասին

Անջեյ Կասպշիկը տեղեկացվում է շփման գծում իրավիճակի մասին
27.04.2016 | 17:05

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: «Դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում տիրող իրավիճակը և Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերը զինված դիմակայության գոտում լարվածության թուլացման գործում, մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը»,- փոխանցում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։ Ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրության՝ ապրիլի 26-ին՝ օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ողջ առաջնագիծը և խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, թնդանոթներ, Գրադ կայանքներ և զենիթահրթիռային համալիր:

Դիտվել է՝ 2538

Մեկնաբանություններ