Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հալեպում հրադադար կարող է հաստատվել նույնիսկ առաջիկա ժամերին

Հալեպում հրադադար կարող է հաստատվել նույնիսկ առաջիկա ժամերին
04.05.2016 | 01:40

Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմ կարող է մտցվել ամենամոտ ժամանակներս՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցություններից հետո: «Այժմ ավարտվում է Հալեպում հրադադարի հաստատման համաձայնեցումը ռուսաստանցի և ամերիկացի զինվորականների միջև: Հուսով եմ՝ ամենամոտ ժամանակներս, նույնիսկ առաջիկա ժամերին նման որոշման մասին կհայտարարվի»՝ ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ