ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայկական ազգային կինոակադեմիան՝ Ասիայի խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Հայկական ազգային կինոակադեմիան՝ Ասիայի խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
07.05.2016 | 13:37

Հայկական ազգային կինոակադեմիան սկսում է իր համագործակցությունը միջազգային կինոակադեմիաների հետ: Համատեղ պայմանավորվածության արդյունքում այս տարվանից Հայկական ազգային կինոակադեմիան կհանդիսանա Ասիայի խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի (Asia Pacific Screen Academy) հիմնական գործընկերն ու պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Ասիական խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի 10-րդ մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում:


Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարում է հայկական ֆիլմերի հայտերի ընդունելություն Ասիական խաղաօվկիանոսյան կինոակադեմիայի մրցանակաբշխությանը ներկայացնելու նպատակով՝ հետևյալ անվանակարգերի համար. Լիամետրաժ խաղարկային ֆիլմ, Մանկական լիամետրաժ ֆիլմ, Վավերագրական լիամետրաժ ֆիլմ և Անիմացիոն լիամետրաժ ֆիլմ: Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 15-ը՝ ք. Երևան Մոսկովյան 3 հասցեով՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գրասենյակ:

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ