ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Եվրատեսիլ»-ի ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայան հեռացվել է

«Եվրատեսիլ»-ի ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայան հեռացվել է
11.05.2016 | 23:31

«Եվրատեսիլ» մրցույթի ռուսական ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից և Նիդերլանդներից` պատվիրակների ելույթները մեկնաբանելու համար Ինստագրամի իր էջում: «Եվրոպական հեռարձակողների միությունը ճանաչել է իմ հեռարձակումը ժյուրիի գաղտնի քվեարկության կարգի խախտում: Ես չեմ ցավում, որ ինձ հանել են ժյուրիի կազմից: Նման որոշումն այս իրավիճակում ամենաճիշտն էր: Ես չպետք է տեսանյութ նկարահանեի և սոցիալական ցանցում տեղադրեի ժյուրիի կոլեգիայի գործողությունները: Ներեցեք ինձ՝ չմտածված քայլի համար»,-նշել է նա:


Ստոցկայան հավելել է, որ, իր կարծիքով, մրցույթի ռուսաստանյան մասնակից Սերգեյ Լազարևը միանշանակ ֆավորիտ է: Նա խնդրել է վիրավորանքներ չգրել իր նկարների մեկնաբանություններում և առաջարկել է փակել թեման: Ստոցկայան նշել է, որ «հիմարություն է արել»:

Նրա խոսքով` ինքն անհանգստացել է, որ իր գործողությունների հետևանքով Լազարևը կարող էր որակազրկվել: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Periscope կայքում Ստոցկայան մեկնաբանել է Նիդերլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի ելույթը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ամուսինս հայ է, ես սատարում եմ հայերին»։

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ