ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եվրոպական հեռարձակողների միությունը խիստ զգուշացրել է Հայաստանին

Եվրոպական հեռարձակողների միությունը խիստ զգուշացրել է Հայաստանին
12.05.2016 | 11:21

Եվրոպական հեռարձակողների միությունը խիստ զգուշացում է տվել Հայաստանին՝ Ղարաբաղի դրոշի ցուցադրությունից հետո: Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն առաջին կիսաեզրափակչի ժամանակ ուղիղ եթերում պարզել էր Լեռնային Ղարաբաղի դրոշը: Հայաստանի մասնակցի այս ժեստն աննկատ չէր մնացել: Թե ինչ պատիժ կսահմանվի կիսաեզրափակչի միջադեպի համար, միությունը կորոշի հունիսին: Եթե միջադեպը կրկնվի, Հայաստանը կարող է զրկվել այս և ապագա մրցույթներին մասնակցելու իրավունքից:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ