Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քերին Ղարաբաղի իրավիճակը կքննարկի ՌԴ և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ

Քերին Ղարաբաղի իրավիճակը կքննարկի ՌԴ և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ
14.05.2016 | 00:18

Լեռնային Ղարաբաղի իրավիճակը կդառնա թեմաներից մեկը, որն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կքննարկի իր համաշխարհային շրջագայության ընթացքում՝ ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Քերին մայիսի 16-17-ին կայցելի Վիեննա: Այնտեղ նա կմասնակցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, ինչը ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ», գրված է հաղորդագրությունում:
Վիեննայում Քերին «Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ կհանդիպի Լիբիայի հարցով` քննարկելու համար միջազգային աջակցությունը լիբիական ազգային համաձայնության նոր կառավարությանը»: Նա կմասնակցի Սիրիայի միջազգային աջակցության խմբի ժողովին:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ