ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գարնանային ակցիային մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան

 Գարնանային ակցիային մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան
14.05.2016 | 12:45

Այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում կանցկացվի մայիսի 21-ին: Այն իրականացվում է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով:

1977-ից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը», համախմբում է աշխարհի 5 մայր ցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:


Գարնանային ակցիային այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան: Մայիսի 21-ին` ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր, մասնակից-թանգարաններն անվճար կգործեն բոլոր այցելուների համար։ Մուտքն անվճար կլինի նաև մայիսի 18-ին՝ «Թանգարանների միջազգային օրը»:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ