Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀ առաջին նախագահը և ԳԴՀ դեսպանը կարևորել են Վիեննայի համաժողովի որոշումը

ՀՀ առաջին նախագահը և ԳԴՀ դեսպանը կարևորել են Վիեննայի համաժողովի որոշումը
17.05.2016 | 20:43

Երևանում Գերմանիայի դեսպանատանը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին և հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր: «Թե Տեր-Պետրոսյանը, թե դեսպան Քիսլերը կարևորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասին», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ