ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության հարցը: Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ` ուշադրության կենտրոնում պահելով մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: