Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանը Ռուսաստանի հանդեպ ընտրել է ռազմավարական համբերության քաղաքականություն

Վրաստանը Ռուսաստանի հանդեպ ընտրել է ռազմավարական համբերության քաղաքականություն
21.05.2016 | 01:09

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հանդեպ ընտրել է ռազմավարական համբերության քաղաքականություն, որ Մոսկվայի հետ սկսվի ռացիոնալ երկխոսություն:

«Վրաստանում գիտեն, որ զգացմունքները չեն հանգեցնի ոչնչի: Մեր ուղին, որը համաձայնեցված է գործընկերների հետ, հետևյալն է. մենք զարգացնում ենք Վրաստանը, դարձնում ենք ավելի եվրոպական ու եվրատլանտյան: Մենք ունենք ռազմավարական համբերության քաղաքականություն, այդ քաղաքականության նպատակը Ռուսաստանին վերջնականապես մինչև ռացիոնալ քաղաքականության հասցնելն է»,- ասել է Վրաստանի նախագահը:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ