ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Անմոռաց երգեր»` Մասաչուսեթս նահանգում

«Անմոռաց երգեր»` Մասաչուսեթս նահանգում
21.05.2016 | 12:29

Հայաստանի կոմպոզիտորների միությունը և Ամերիկայի հայկական թանգարանը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ներկայացնում են համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Աճեմյանի և Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին: Ադել և Հայկ Տեր Մանվելյան սրահում կայանալիք համերգին իրենց մասնակցությունը կունենան Նունե Կարապետյանը (սոպրանո), Քնարիկ Ներկարարյանը (սոպրանո), Գոհար Մանջելիկյանը (մեցցո սոպրանո), Գարո Նիչանյանն (բարիտոն) ու Նունե Հակոբյանը (դաշնամուր): Համերգի գեղարվեստական ղեկավարն է ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը: «Անմոռաց երգեր» խորագիրը կրող համերգը տեղի կունենա մայիսի 22-ին: Միջոցառումն իրականացվում է Դադուրյան ֆոնդի աջակցությամբ:

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ