ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` 2012 թվականից յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակվել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»: Հայաստանի Հանրապետությունը նույն տարում միացել է այս նախաձեռնությանը: 2012-2015 թվականներին հանրապետությունում իրականացվել է 159 միջոցառում, նպատակային բազմաբնույթ ծրագրեր, որոնց մասնակցել է շուրջ 7125 քաղաքացի:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթվա» շրջանակում, մայիսի 23-29-ը, ՀՀ մարզերում և մայրաքաղաքում կիրականացվեն շուրջ 40 նպատակային բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ. կանցկացվեն վարպետության դասեր, ուսումնամեթոդական և գործնական ծրագրեր, տեսական առարկաների վիկտորինաներ, ուսումնամեթոդական քննարկումներ, մասնագիտական լսումներ, մանկական երաժշտական բեմադրություններ և այլ միջոցառումներ: