Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալեքսանդր վան դեր Բելեն. Դժբախտության մեջ գտնվող մարդկանց օգնելը մեր պարտականությունն է

Ալեքսանդր վան դեր Բելեն. Դժբախտության մեջ գտնվող մարդկանց օգնելը մեր պարտականությունն է
25.05.2016 | 13:39

Դժբախտության մեջ գտնվող մարդկանց օգնելը ԵՄ երկրների պարտականությունն է, կարծում է Ավստրիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը: Նրա խոսքով՝ Եվրոպան հնարավորության չափով պետք է ընդունի փախստականներին, փոխանցում է Deutsche Welle-ն:

Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ գոյություն ունի ներգաղթյալներին ընդունելու «չափ ու սահման»։ Վան դեր Բելենն ընդգծել է նաև, որ Եվրոպա հասած փախստականները նույնպես ունեն պարտավորություններ, օրինակ՝ նրանք պետք է հետևեն գոյություն ունեցող օրենքներին: Ամանորի գիշերը գերմանական Քյոլն քաղաքում կանանց վրա հարձակումները նա անթույլատրելի է համարել:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ