Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտին. Անլուծելի խնդիրներ չկան

Պուտին. Անլուծելի խնդիրներ չկան
26.05.2016 | 15:12

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն անլուծելի խնդիրներ չունեն: Հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Կարծում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։ Բազմապլան գործընկերության ուղի վերադառնալու համար պետք է պարզապես հրաժարվել «մեկ դարպասի խաղի» արտավոր տրամաբանությունից, գործնականում հաշվի առնել միմյանց կարծիքն ու շահերը»։

Նա կարծում է, որ ՌԴ-ն ու ԵՄ-ն մոտեցել են ճամփաբաժանի, երբ անհրաժեշտ է պատասխանել հարցին. «Ինչպիսի՞ն ենք մենք տեսնում մեր հարաբերությունների ապագան, ո՞ր ուղղությամբ ենք պատրաստվում գնալ»։

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ