Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Արցախ, իմ սեր» ներկայացման առաջնախաղը

«Արցախ, իմ սեր» ներկայացման առաջնախաղը
28.05.2016 | 11:59

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ մայիսի 30-ին և 31-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Ա. Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» կամ «Պըլը Պուղի» երաժշտական կատակերգության առաջնախաղը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն անդրադարձել է Արարատ Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» («Պըլը Պուղի») հերոսական կոմեդիային, նպատակ ունենալով ևս մեկ անգամ հանրությանը հիշեցնել Արցախի պատմության, օտարերկրյա զավթիչների դեմ ժողովրդի պայքարի, նրա նիստուկացի, հումորի, երգ ու պարի, պատմական Մազրայի ու Շուշիի մասին: Դրամատուրգը՝ զվարճաբան Պըլը Պուղու միջոցով ներկայացնում է Ղարաբաղի քաղցր լեզուն, հայ մելիքներին, որոնք իրական պատմական կերպարներ են:
Այս ստեղծագործությունը մի հետադարձ հայացք է մեր պատմությանը, որտեղ միշտ հանդիպում ենք հայի պայքարի ոգուն ու միասնականությանը:


Բեմադրությունը՝ Գայանե Բարսեղյանի (ԱՄՆ), դիրիժոր՝ Արեգ Առուստամյան, նկարիչ՝ Տաթև Հովհաննիսյան, ռեժիսորի ասիստենտ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան, պարերը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի, խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան:
Դերերում՝ Ավո Խալաթյան, Բորիս Պեպանյան, Սաթիկ Հախնազարյան, Մարիամ Գրիգորյան, Աշոտ Հակոբյան, Արթուր Կարապետյան, Վարուժան Մանուկյան, Արթուր Գեղամյան, Արմեն Գասպարյան և այլք: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյան:

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ