Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակ

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակ
30.05.2016 | 12:11

Իրանի խորհրդարանի խոսնակ, պահպանողական Ալի Լարիջանին այսօր ժամանակավորապես ընտրվել է նույն պաշտոնում: 290 ձայներից Լարիջանին ստացել է 173-ը: Նրա մրցակիցը՝ ռեֆորմիստ Մոհամմադ Ռեզա Արեֆը, ստացել է 103 ձայն: Մշտական խոսնակի ընտրությունը տեղի կունենա առաջիկա օրերին այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատի պատգամավորների հավատարմագրերը: Փետրվարին ու ապրիլին անցկացված ընտրությունների արդյունքում կազմավորված Իրանի նորընտիր խորհրդարանը առաջին նստաշրջանն է անցկացրել երեկ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմելով օրենսդիրներին՝ բարձր է գնահատել Լարիջանիի դերը Միացյալ Նահանգների հետ միջուկային պայմանավորվածություն ձեռք բերելու գործում:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ