Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանը:
Մհեր Դավոյանը պատմվածքների ու էսսեների հեղինակ է: Ավարտել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը: Նա «Մունետիկ», «Նորաթերթ» թերթերի, «Քաղաք» ամսագրի հիմնադիր-խմբագիրն էր: Որպես խմբագիր աշխատել է «Ֆինանսներ և էկոնոմիկա», «Ճամփորդ» հանդեսներում:
«Մի օտարացիր ինձնից: Նոթերդ մի կիտիր: Ես քեզ տալիս եմ ամբողջը, ինչ ունեմ: Ինչը որ դու ինձ թույլ ես տալիս ունենալ: Որովհետև դու ես իմ ուժի աղբյուրը: Այսպես կանգնիր կողքիս, քո ձեռքն իմ ափի մեջ, ուսդ ուսիս հպած: ՈՒզում եմ աղոթք ասել մեզ համար»,- սա հատված է Մհեր Դավոյանի «Աղոթք» ստեղծագործությունից, որ տպագրվել է «Անդին» հանդեսում 2015-ին:
Մհեր Դավոյանը բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի որդին է: Նա ամուսնացած էր, ուներ 4 երեխա: