Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոսկվայում բացվեց չորրորդ միջազգային օդանավակայանը

Մոսկվայում բացվեց չորրորդ միջազգային օդանավակայանը
31.05.2016 | 22:04

Այսօր բացվել է Մոսկվայի չորրորդ միջազգային օդանավակայանը՝ չնայած միջազգային պատժամիջոցների ու տնտեսական ճգնաժամի հետևանքով ուղևորների հոսքի անկմանը։ Մոսկվայի կենտրոնից 40 կիլոմետր հարավ-արևելք գտնվող «Ժուկովսկի» օդանավակայանի բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նոր օդանավակայանը տարեկան կարող է սպասարկել 4 միլիոն ուղևորի, փոխանցել են օդանավակայանի կառավարիչ Ramport Aero ընկերությունը վերահսկող Rostec պետական կորպորացիայից:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ